Slider

Ինչ՞ է Լինգոսթար Օնլայնը

Աշխարհում շատ աշակերտներ սովորում են անգլերեն, բայց քիչ հնարավորություններ ունեն կիրառելու անգլերեն լեզվի իրենց գիտելիքները դասասենյակներից դուրս։ Ահա թե ինչու ենք մենք ստեղծել Լինգոսթար Օնլայնը․ որպեսզի հնարավորություն տանք աշակերտներին՝ կիրառելու անգլերենն ինչպես իրենց մայրենի լեզուն։

Լինգոսթար Օնլայնը հարթակ է, որը հնարավորություն է տալիս աշակերտներին՝ կիրառելու անգլերենի գիտելիքները դասասենյակներից դուրս՝ կարդալով գրքեր, գործածելով ժամանակակից տեխնոլոգիաներ, քննարկելով ամենատարբեր թեմաներ մեր մասնագետների հետ և ստեղծելով գրավոր աշխատանքներ։

Մենք ոչ միայն ձգտում ենք բարելավել երեխաների լեզվական հմտությունները, այլև ձևավորել ապագա առաջնորդների՝ զարգացնելով վերջիններիս քննադատական և ստեղծարար մտածողությունը, հիմնախնդիրների լուծման հմտությունները, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ընկալմանձևերը։ Ամենը՝ միմիայն անգլերենով:

Ինչ՞ է Լինգոսթար Օնլայնը

Ինչպե՞ս է այն աշխատում

Նախքան Լիգոսթարին միանալը, ուսանողները STAR թեստ են հանձնում, որը ստուգում է անգլերենի ընթերցանության մակարդակը

1) Ուսանողներին տրամադրվում են գրքեր՝ իրենց լեզվական մակարդակին համապատասխան, որոնք նրանք կարդում են տանը

2) Ուսանողներն իրենց ընթերցած գրքի վերաբերյալ հանձնում են ըմբռնման թեստ – AR Quiz

3) Ուսանողները Լինգո դասախոսի հետ քննարկում են գրքերը, տիրապետում նոր հասկացությունների և հմտություններ

4) Ուսանողները փորձարկում են իրենց ստեղծարարությունը և գրելու հմտությունները՝ լրացնելով բազմաթիվ ձևանմուշներից մեկը

5) Մենք տրամադրում ենք ուսանողներին հաշվետվություն՝ նրանց քննարկումների և գրավոր աշխատանքների վերաբերյալ։

STAR թեստ (Մակարդակը ստուգող թեստ)

Լինգոսթարը ամերիկյան Ռենեսանս – Կ – 12 կրթական ծրագրի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս ծրագիրը գործում է ավելի քան 80 երկրում, ներառյալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում և այլն։

Լինգոսթարի ուսանողը նախապես այս ծրագրով անցնում է STAR թեստը, որի շնորհիվ որոշվում է նրա անգլերենի մակարդակը։ Ծրագրի կողմից տրված մակարդակը համապատախանում է ԱՄՆ-ի դպրոցի դասարանի մակարդակին։

Ընթերցանություն

  • Ըթերցանության հմտություններ
  • Բառապաշար
  • Քերականություն

Հպարտությամբ ենք նշում, որ հարթակը հագեցած է ավելի քան 2000 անգլերեն օնլայն գրքերիբնօրինակներով, որոնք նախատեսված են 6-ից 18 տարեկանների համար (բարդության մակարդակը՝ 0․0-ից 9․0, Միացալ նահանգների դպրոցներում ևս ընթերցանության այս սանդղակն է գործում)։

Ճշգրիտ մակարդակի համար նախատեսված գրքերի ընթերցանության արդյունքում ուսանողները սովորում են նոր բառեր և ամրապնդում են քերականությունը, քանի որ սովորում են բովանդակությանը համահունչ, ինչպես անգլախոս ուսանողները Միացյալ նահանգներում։

AR թեստ

  • Հիմնախնդիրների լուծման հմտություն
  • Տրամաբանական մտածողություն
  • Քննադատական մտածողություն

Յուրաքանչյուր գրքի ընթերցումից հետո ուսանողներն iPad-ով անցնում են ընթերցված նյութի կարճ ըմբռնման՝ AR Quizը։ Լինգոսթարի կողմից տրամադրված յուրաքանչյուր գիրք ունի իր չկրկնվող հարցաշարը:

AR Quizի արդյունքը ցույց է տալիս, թե ինչքան լավ են ուսանողները հասկանում իրենց մակարդակին համապատասխան գրքերը: Երբ ուսանողները գրանցում են կայուն գնահատական ( 85% – 100%), նրանք կարող են տեղափոխվել ավելի բարձր մակարդակ:

Գրքի քննարկում Lingo դասախոսի հետ

  • Խոսելու հմտություններ
  • Լսողական հմտություններ
  • Ստեղծագործական մտածողություն

Գրքի քննարկման ընթացքում ուսանողները քննարկում են տարբեր թեմաներ,  որոնց առչնվել են իրենցիսկ ընթերցած գրքերում՝ զարգացնելով խոսակցական հմտությունները և քննադատական մտածողությունը։ Մեր դասախոսները լիակատար վերապատրասված են՝ ապահովելով անգլերեն խոսելու հարմարավետ միջավայր  յուրաքանչյուր ուսանողի համար:

Ստեղծագործական գրավոր խոսք

  • Գրելու հմտություններ
  • Քննադատական մտածողություն
  • Ստեղծագործական մտածողություն

Գրավոր խոսքի զարգացումն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով մենք մշակել ենք 40-ից ավելի ձևանմուշ։ Ձևանմուշները չեն կրկնվում, տարբերվում են նաև իրենց բարդութամբ և արտաքին տեսքով։ Յուրաքանչյուր ձևանմուշ մշակված է յուրահատուկ գրավիչ ձևով և հետաքրքիր մոտեցմամբ, որպեսզի ուսանողը հեշտությամբ և տրամաբանորեն կառուցի իր մտքերը։

diagnostic test

Feedback

After each discussion and writing task completed by students, we provide feedback emphasizing the new words and expressions from the books they have read and areas where students need more improvement.

Այլ առանձնահատկություններ

Մենք գիտենք՝ ինչպես ոգեւորել

Այն ամենը, ինչ նախատեսում է Լինգոսթարը՝ մրցանակներ, դրոշմանիշներ, մրցույթներ, վկայականներ, նպատակաուղղված է մեր ուսանողների ոգևորությունը բարձր պահելու համար։ Մոտիվացիան Լինգոսթարի առօրյայի անբաժանելի մասն է:

21-րդ դարի հմտություններ

Մեր ուսանողների հետ բոլոր քննարկումներն այնպես են մշակված, որպեսզի ուսանողի մոտ զարգացնենք 21-րդ դարվա հմտություններ, ինչպիսիք են Քննադատական մտածողություն, Համագործակցություն, Հաղորդակցություն, Ստեղծագործ միտք և Թվային գրագիտություՆ։

Գրքի հանդեպ սերը

Մարվելի հերոսներից մինչև Դիսնեյի կերպարներ, National Geographic Kids-ի գիտական գրքերից մինչև աշխարհում ամենաշատ վաճառքն ունեցող գրքերն: Լինգոսթարում բոլոր այն գրքերն են, որոնք գրավելու են ձեր երեխայի ուշադրությունը։

Անգլերենի մշակույթը

Երբ ուսանողները հարաբերվում են Լինգոսթարի հետ, նրանք խոսում ու լսում են միայն անգլերեն։ Սա մղում է նրանց ավելի շատ մտածել անգլերեն և անգլերեն շփումն իրենց հասակակիցների հետ դարձնում էավելի հարմարավետ։

Կրթական նպատակներ

Մեր նպատակն է պատրատել վարժ ընթերցողներ, ստեղծարար գրի տիրապետողներ, կայացած բանախոսներ և վստահ առաջնորդներ։

Հավաստագրեր

Յուրաքանչյուր մակարդակ հաղթահարելուց հետո մեր ուսանողները ստանում են իրենց անգլերենի տվյալ մակարդակը վկայող հավաստագիր։

Գինը

16.000դրամ

25% զեղչ մինջև ապրիլի 30

21.000 դրամ ամսական

  • 8 առցանց դասաժամ
  • Հնարավորություն օգտվելու առկա 2000 օնլայն գրքերց
  • STAR թեստ
  • (Մակարդակը ստուգող թեստ)
  • AR Quiz
  • (Ընթերցված նյութի ըմբռնման թեստ)
  • Գրքի քննարկում Lingo դասախոսի հետ
  • Ստեղծագործական գրավոր խոսքի դասաժամ
  • Առաջընթացի զեկույց

Մեկնաբանություններ

Իմ աղջիկը շատ էր կաշկանդվում անգլերեն խոսելիս, սակայն մի քանի շաբաթ անց արդեն առաջընթացը նկատվում էր և ամեն դասից հետո նա ավելի վստահ էր դառնում։ Ուսուցիչները շատ բարեհամբյուր են և գերազանց աշխատանք են կատարում աղջկաս անգլերեն լեզվի հմտությունները զարգացնելու գործում։
Անահիտ, 10 տարեկան Մարիայի մայրը

Որդիս շատ էր դժվարանում անգլերեն խոսել, բայց հենց միացավ Լինգոսթարին ես նկատեցի մեծ տարբերություն իր քերականության և բառապաշարի մեջ։ Ես զարմացած և շատ ուրախ եմ, որ Հայաստանում մենք ունենք այսպիսի հիանալի անգլերենի կրթական ծրագիր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս։
Արմինե, 11 տարեկան Էդգարի մայրը

Լինգոսթարի մթնոլորտը միանգամից գրավեց ուշադրությունս։ Այն տարբեր էր, ջերմ և ընկերական։  Հայկը միշտ անհամբերությամբ է սպասում, թե երբ է լինելու հաջորդ դասը:
Սոնա, 12 տարեկան Հայկի մայրը

Լինգոսթարը շատ յուրօրինակ, գունավոր և ընկերական հարթակ է։ Նրանք ջերմությամբ ու հոգատարությամբ են վերաբերվում երեխայիս և օգնում են ոչ միայն անգլերեն սովորել, այլ նաև լավ մարդ լինել հասարակության մեջ։
Լիլիթ, 13 տարեկան Անիի մայրը

Մեր թիմը

Մեր թիմը բաղկացած է երիտասարդ էնտուզիաստներից, ովքեր մեծ նվիրումով են մոտենում կրթությանը։ Հավատացած ենք՝ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունը եւ օժտված է տաղանդով, որը մենք մեծ նվիրումով պատրաստ ենք բացահայտել՝ դարձնելով նրանց ապագայի առաջնորդներ։

Մեր առաքելությունն է ապահովել հետաքրքրաշարժ, տեխիկապես հագեցած, գրավիչ կրթական միջավայր։ Անգլերենի ուսուցումից զատ նպատակաուղղված ենք կատարելագործել յուրաքանչյուր երեխայի մտածողության ձեւը, խնդիրներ լուծելու հմտությունները, ինչպես նաեւ նպաստել համաշխարհային մշակույթի մասին գիտելիքների ձեռքբերմանն ու այլ ոլորտների վերաբերյալ իրազեկվածությանը։ Եվ այս ամենը՝ անգլերենով։

Դավիթ Մզիկյան

COO

Լաուրա Մզիկյան

CEO

Վարդան Ավանեսյան

CTO

Լինգոսթար

Անգլերենը երբեք այսքան գունավոր չի եղել:

Երազ Բիզնես Կենտրոն
Ազատության պող 27
Երևան, Հայաստան

info@lingostar.am

+ 374 44 97 00 99

+374 11 97 00 99